Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատիա Դե Շիլիոն տեղափոխվել է «Էմպոլի», հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» սան է։ Նա «Յուվենտուսում» հայտնվել է 2017 թվականի ամռանը։ 2020–2021 թվականներին Դե Շիլիոն վարձավճարով հանդես է եկել «Լիոնում»։
Դե Շիլյոն «Յուվենտուսի» կազմում Իտալիայի եռակի չեմպիոն է։ Նա ակումբի կազմում անցկացրել է 117 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
























































