Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն (մինչև 70 կգ), իսկ այժմ Փառքի սրահի անդամ, ռուս Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերան։
«Ես վայելում եմ կարիերան ավարտելս, քանի որ կարող եմ ինձ շատ բան թույլ տալ: Մարզիկի կյանքը շատ դժվար է, պետք է հետևել սնվելուն, քնին, վերականգնմանը և մարզումներին։ Լավագույնը լինելու համար ամեն ինչ պետք է կատարյալ անես։ Իսկ երբ ավարտեցի կարիերաս, կարծես բանտից դուրս եկա։ Ես վայելում եմ այն: Կյանքը լավ է»,- ասել է Նուրմագոմեդովը YouTube-ի Inspire Me Podcast ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը կարիերան ավարտել է 2020 թվականին։ Իր վերջին մենամարտում, որը կայացել է UFC 254 մրցաշարում, ռուսաստանցին ժամկետից շուտ հաղթել է ամերիկացի Ջասթին Գետջեին։