Անգլիացի երգիչ, երգահան, կիթառահար և պրոդյուսեր Էդ Շիրանը դարձել է ԱՊԼ-ի նորեկ՝ «Իպսվիչ Թաուն» ակումբի համասեփականատեր։
«Իպսվիչ Թաունը» հպարտ է հայտարարել, որ Էդ Շիրանը ձեռք է բերել ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ: Նշենք, որ Էդ Շիրանը «Իպսվիչ Թաունի» երկրպագու է։