«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը բաժանվել է ընկերուհուց հնարավոր դավաճանության պատճառով, հայտնում է MundoDeportivo-ն։
Աղբյուրի տեղկություններով՝ 17-ամյա ֆուտբոլիստն ու նրա ընկերուհի Ալեքս Պադիլյան սոցցանցերում արդեն մի քանի օր է միմյանց չեն հետևում։ Ավելի վաղ Պադիլային նկատել էին մեկ այլ երիտասարդի գրկում նստած։ Այդ կադրերը տարածվել էին սոցիալական ցանցերում նրա ուղիղ եթերներից մեկի ժամանակ։
Հիշեցնենք, որ Յամալն ու Ալեքս Պադիլյան Եվրոպայի առաջնության եզրափակիչից հետո առաջին անգամ միասին հայտնվեցին հանրության առաջ՝ Իսպանիայի՝ Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ։ ԵՎՐՈ-2024-ից հետո զույգը միասին մեկնել էր հանգստի՝ այցելելով Իտալիա և Հունաստան։