Հարավային Կորեայի ներկայացուցիչ Օ Յե Ջին ոսկե մեդալ է նվաճել Փարիզի ՕԽ-ում 10 մ օդամղիչ ատրճանակ մարզաձևում։
Նա նաև նոր օլիմպիական ռեկորդ է սահմանել՝ 243,2 միավորով։
Արծաթե մեդալը նվաճել է հարավկորեացի մեկ այլ մարզիկ՝ Կիմ Յե Ջին 241,3 միավորով։ Բրոնզե մեդալը բաժին հասավ հնդիկ Մանու Բհակերին (221,7):
Հարավային Կորեայի հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում։ Ավելի վաղ չեմպիոն էր դարձել նաև սուսերամարտիկ Օ Սան Ուկը։