Ավարտվեց ռեգբիի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի խմբային փուլը։ Մրցաշարից դուրս մնացին Սամոայի, Ճապոնիայի, Ուրուգվայի և Քենիայի հավաքականները։
Քառորդ եզրափակիչում Նոր Զելանդիան կխաղա Հարավային Աֆրիկայի հետ, Արգենտինան՝ Ֆրանսիայի, Ֆիջին՝ Իռլանդիայի, Ավստրալիան՝ ԱՄՆ-ի հետ:
Ռեգբիի մրցաշարը կավարտվի հուլիսի 27-ին։
Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնները Ֆիջիի ռեգբիիստներն են։