Գերմանացի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը, որը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից», կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է 35-ամյա գերմանացու հետ համագործակցությամբ։
Անցած մրցաշրջանում Հյումելսը Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։