«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը բացատրել է, թե ինչպիսի ֆուտբոլիստ է անհրաժեշտ ներկայիս թիմին։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Դեկուի (մարզական տնօրեն) հետ, նա հիանալի աշխատանք է կատարում, և ես ուրախ եմ դրա համար:
Մենք ցանկանում ենք ավելի լավ թիմ կառուցել․ ինձ համար սա է գլխավորը: Երբ տեսնում եմ մեր ֆուտբոլիստներին, այդ թվում՝ երիտասարդներին, երբեմն մտածում եմ, որ մեզ պետք է այնպիսի ֆուտբոլիստ, ով գիտի, թե ինչպես հաղթել հանդիպումները։
Բայց մենք նաև լավ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, որոնց պետք է օգնենք առաջընթաց գրանցել այստեղ. սա մեր աշխատանքն է և «Բարսայի» փիլիսոփայության մի մասը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: