«Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է բաժանվել թիմի իսպանացի կիսապաշտպան Պեդրիից, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Կապտանռանագույնները» ֆուտբոլիստի վաճառքից կարող են վաստակել մոտ 100 միլիոն եվրո։ Նշվում է, որ այս գործարքը զգալիորեն կհեշտացնի Բիլբաոյի «Ատլետիկից» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի ձեռքբերումը:
Նշվում է նաև, որ Պեդրիից բացի կատալոնական գրանդի շարքերը կարող են լքել պաշտպան Ռոնալդ Արաուխոն ու կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հավակնորդների թվում են Մյունխենի «Բավարիան» և ֆրանսիական ՊՍԺ-ն: