Իսպանիայի կառավարության անդամներից ոչ մեկը, այդ թվում՝ վարչապետ Պեդրո Սանչեսը չի կարողացել մտնել ազգային հավաքականի հանդերձարան Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, հայտնում է Marca-ն։
Սանչեսը ներկա է գտնվել քառորդ եզրափակիչի Գերմանիայի (2:1) և եզրափակիչում Անգլիայի (2:1) դեմ խաղերին, սակայն չի կարողացել մտնել հավաքականի հանդերձարան, ինչպես Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։
Պաշտոնապես խաղացողներն այս հարցում որևէ հայտարարություն չեն արել, սակայն թագավորի և վարչապետի նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը նկատելի է եղել նաև մրցաշարում թիմի հաղթանակից հետո պաշտոնական ընդունելությունների ժամանակ։
Նշվում է, որ երկրի վարչապետի և ֆուտբոլի ֆեդերացիայի միջև դեռևս պահպանվում է անցած տարի ծագած կոնֆլիկտը։ Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսը կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության եզրափակիչում ազգային թիմի հաղթանակից հետո համբուրել էր ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին։ Այս դեպքից հետո մեծ սկանդալ բարձրացավ, որին երկրի ղեկավարը պատասխանեց Ռուբիալեսի հրաժարականի պահանջով։
Ապրիլին կառավարությունը որոշեց նաև ստեղծել ֆուտբոլի ֆեդերացիան վերահսկելու համար հանձնաժողով, ինչը մտահոգություն էր առաջացրել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մոտ: