«Բարսելոնան» սկսել է բանակցություններ վարել Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի տեղափոխության վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Ուիլյամսի գործակալը Սարագոսայում հանդիպել է կատալոնական թիմի մարզական տնօրեն Դեկուի հետ ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» որոշել է մտնել բանակցությունների ակտիվ փուլ՝ անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների կողմից խաղացողի նկատմամբ հետաքրքրության ֆոնին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմնագարի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանասֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
























































