Ալվարո Մորատան բուժզննում է անցել «Միլանում»։
31-ամյա հարձակվողը մոտ է Մադրիդի «Ատլետիկոյից» իտալական թիմ տեղափոխվելուն։ Այսօր նա Մադրիդում բուժզննում է անցել ռոսոներիների համար։
«Ես գիտեմ, որ ինձ սպասվում են կարիերայիս լավագույն տարիները և ցանկանում եմ գալ այս մեծ ակումբ:
Դուք ինձ միշտ անհավատալի հարգանքով եք վերաբերվել, ուստի ես անհամբեր սպասում եմ իմ արձակուրդին Իտալիայում, թիմի հետ մարզվելուն և Սերիա Ա վերադառնալուն»,-Մորատայի խոսքերն է փոխանցում El Partidazo de COPE-ն։