Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին։
Խորվաթ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի նախորդ պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի ամառը։