Իսպանիայի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Միկել Օյարզաբալը, որը հաղթական գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում (2:1), եզակի նվաճման է հասել։
Օյարզաբալն իր կարիերայի ընթացքում մասնակցել է 4 եզրափակիչի՝ Օլիմպիական խաղերի, Կոպա դել Ռեյի, Ազգերի լիգայի և Եվրոպայի առաջնության։ Միկելը յուրաքանչյուր եզրափակիչում գոլ է խփել։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղեց Անգլիայի ընտրանուն և պատմության մեջ 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Անգլիայի հավաքականը դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը երկու անգամ անընդմեջ պարտվեց ԵՎՐՈ-ի եզրափակիչում։