Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, որ մինչ «Արքայական» ակումբին միանալը առաջարկներ է ունեցել նաև այլ ակումբների կողմից, որոնք մերժել է։
«Ես առաջարկներ եմ ստացել այլ ակումբներից, բայց միշտ մերժել եմ դրանք: «Ռեալն» ինձ համար միակ տարբերակն էր»,- ասել է Մբապեն իր շնորհանդեսի ժամանակ։
Նշվում է, որ «Սերուցքայինների» կազմում ֆրանսիացու աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսները։ Մբապեի հրաժարագինը «Ռեալում» կկազմի 1 միլիարդ եվրո։
























































