Կայացել է Կիլիան Մբապեի շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ է դուրս եկել մադրիդյան թիմի մարզաշապիկով։ Մբապեին ողջունելու համար տրիբունաներում հավաքվել է 80 հազար մարդ։
«Բարի օր բոլորին. Ես կփորձեմ ձեզ հետ խոսել իսպաներենով։ Այստեղ անհավանական է: Ուղղակի անհավանական: Երկար տարիներ ես քնում էի «Ռեալում» խաղալու երազանքով։ Այսօր երազանքս իրականացավ, ես երջանիկ տղա եմ։ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»,- ասել է Մբապեն և համբուրել է Արքայական ակումբի տարբերանշանը։
25-ամյա Մբապեն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։