Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է ակումբի երկրպագուներին և խոստացել ապրել ակումբի պատմությանը համապատասխան։
«Ես ուղերձ ունեմ երեխաներին. Ես էլ ձեզ նման երեխա էի։ Կրքով և երազանքով կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Սա անհավանական օր է։ Մանկուց միայն մեկ երազանք եմ ունեցել, և այստեղ լինելն ինձ համար շատ բան է նշանակում։ Շնորհակալություն «Ռեալի» երկրպագուներին, քանի որ նրանք իրենց սերն են դրսևորել այս տարիների ընթացքում։
Հիմա ես մեկ այլ երազանք ունեմ. Ես պատրաստվում եմ կյանքս տալ այս ակումբի և այս տարբերանշանի համար, որպեսզի համապատասխանեմ իր պատմությանը»,- ասել է Մբապեն՝ որպես «Ռեալի» խաղացող իր շնորհանդեսին: