«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը վարձավճարով հանդես է կգա «Սևիլիայի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա իսպանացու վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում Սաուլը անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։