Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթելուց հետո անսպասելի հայտարարություն է արել։
«Իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս երկու տարի։ Պետք է նախագահին ասեմ, որ ինձ 15 տարվա պայմանագիր առաջարկի, և ես կստորագրեմ այն»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում All About Argentina-ն։
Հիշեցնենք, որ Արգենտինան պատմության մեջ 16-րդ անգամ դարձավ Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող։ Եզրափակիչում «Ալբիսելեստեն» նվազագույն հաշվով՝ 1։0 Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ հաղթեց Կոլումբիային։
























































