Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը ԵՎՐՈ-2024-ում հաղթելուց հետո կիսվել է իր տպավորություններով։
«Մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչ ենք արել․ Իսպանիայի հավաքականը պատմություն է կերտել։ Մենք հիմա Եվրոպայի չեմպիոններն ենք ու պատևաստվում ենք գնալ Աշխարհի գավթի հետևից։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ և աջակցեցին»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչում «Ֆուրիա Ռոխան» 2:1 հաշվով հաղթեց Անգլիային։ Իսպանիայի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Նիկո Ուլիյամսը և Միկել Օյարսաբալը՝ Անգլիայից պատասխանեց Քոուլ Պալմերը։
























































