«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը նշել է, որ կցանկանար նույն թիմում խաղալ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ։
«Ես հույս ունեի, որ կկարողանամ մի օր կիսել հանդերձարանը Մեսսիի հետ, բայց դա երբեք տեղի չունեցավ։ Ես դեռ հույս ունեմ, որ դա տեղի կունենա ապագայում»,- սոցցանցերում Յամալին է մեջբերում Managing Barca-ն։
Նախորդ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 7 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: