«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը ասել է, թե ում է պատրաստվում երկրպագել 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
«Հուսով եմ՝ Մեսսին Արգենտինայի հետ կնվաճի Ամերիկայի գավաթը, իսկ մենք կհաղթենք ԵՎՐՈ-ն, և ես կկարողանամ նրա դեմ խաղալ Ֆինալիսիմոյում»,- Յամալի խոսքերն է մեջբերում RAC1-ը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի Իսպանիա-Անգլիա եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին՝ 23։00-ին։ Ամերիկայի գավաթի խաղարկությունում մեկ օր անց՝ հուլիսի 15-ին եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Արգենտինան և Կոլումբիան ժամը 04։00-ին։
























































