Փորձառու պորտուգալացի պաշտպան Պեպեն, որի պայմանագիրը «Պորտուի» հետ ավարտվել է, կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Superdeporte-ն։
Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սելտան»: Վիգոն ներկայացնող ակումբի ղեկավարությունը պատրաստվում է առաջարկ անել պորտուգալացուն։ Պեպեն Իսպանիայի առաջնությունում խաղալու մեծ փորձ ունի, նախկինում ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Պորտուի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։