Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը խոսել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
«Ես երբեք չեմ խոսել Ռաբիոյի հետ: Ոչ խաղից առաջ, ոչ հետո: Ես կենտրոնացած էի եզրափակիչի վրա և կարևորում էի միայն սա»,- Յամալի խոսքերն է մեջբերում Jijantes FC-ն X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման նախօրեին եռագույնների կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հայտարարել էր, որ իր թիմը ցանկանում է Յամալին դուրս բերել իր հարմարավետության գոտուց, ինչպես նաև, որ եթե իսպանացին ցանկանում է հասնել եզրափակիչ, նա ստիպված կլինի անել ավելին, քան սովորաբար: Դրանից հետո Յամալն իր սոցցանցում հաղորդագրություն է հրապարակել հետևյալ բովանդակությամբ. «Շարժվեք լուռ, խոսեք միայն այն ժամանակ, երբ ժամանակն է անելու «շախ և մատ»: