«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նոր պահանջ է ներկայացրել թիմի խաղացողներին։ Ինչպես հաղորդում է AS-ը, գերմանացի մասնագետը խաղացողների ստանդարտ հետազոտական ծրագրում ներառել է նաև այց ատամնաբույժի մոտ։
Նշվում է, որ բրիտանական սպորտային բժշկության ամսագրերից մեկը վերջերս կապ է գտել ատամնաբուժական խնդիրների և վնասվածքների միջև: Այսպիսով, եթե մարդը դիմածնոտային հատվածի հետ կապված խնդիրներ ունի, ապա նա վատ է ծամում սնունդը, և դա ազդում է մկաններին սննդանյութերի մատակարարման վրա:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը գլխավորել է կատալոնական ակումբը այս ամռանը։