«Գալաթասարայի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը՝ Վանդա Նառանը, որը հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գոծակալը հերթական անգամ հայտնել է բաժանության մասին։
«Որոշեցի հեռանալ, բայց ես ու Մաուրոն չենք դադարի ընտանիք լինել։ Եվ մեր սիրո անունով հազարավոր փորձերը սխալ չէին։ Զղջալու ոչինչ չկա: Կյանքիս լավագույն տարիները տվել եմ մեզ, բայց հիմա պետք է մենակ մնամ։ Այստեղ մեղավորներ կամ երրորդ կողմեր չկան՝ մենք միշտ ավելի ուժեղ ենք եղել, քան մարդիկ պատկերացրել են։ Երեխաներս միշտ եղել են իմ առաջնահերթությունը, և այսօր նրանք են գլխավորը»,- գրել է Նառան սոցցանցերում։
Հիշեցնենք, որ նախկինում զույգը բաժանվել էր 2022 թվականի սեպտեմբերին, սակայն արդեն նույն տարվա նոյեմբերին Իկարդին հայտարարեց Նառայի հետ հարաբերությունների վերականգնման մասին։