Մադրիդի «Ռեալը» ընտրել է խաղացողի, որը կարող է թիմում փոխարինել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական» ակումբն իր հայացքն ուղղել է Պորտուգալիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի ուղղությամբ։ «Սերուցքայինները» պլանավորել են պորտուգալացու հետ պայմանագիր կնքել 2025 թվականի ամռանը, երբ Մոդրիչը կհեռանա թիմից։
Փարիզյան գրանդն իր հերթին մտադիր է Վիտինյաի տրանսֆերի համար պահանջել առնվազն 70 միլիոն եվրո։ ՊՍԺ-ի հետ պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: