Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է ազգային հավաքականի և «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։
«Ես տեսնում եմ նրա մեջ հասունություն, որն անկեղծորեն չգիտեմ՝ երբևէ տեսե՞լ եմ արդյոք: Չեմ կարող ասել, թե որն է Լամինի կարողությունների առավելագույնը: Մեկ-երկու տարուց նա կդառնա աշխարհի լավագույններից մեկը։ Բայց ամենից առաջ ես նրա մեջ տեսնում եմ հանգիստ տղայի՝ սովորելու մեծ ցանկությամբ։ Լամինի մեջ տեսնում եմ մի տղայի, որը ցանկանում է խաղերը թիմով հաղթել։ Կարծում եմ՝ նա ամեն ինչ ունի առաջիկա տարիներին լավագույններից մեկը դառնալու համար»,- Ռոդրի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լամին Յամալը դարձել էր Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ ԵՎՐՈ-2024-ում Յամալը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա խաղը կկայանա հուլիսի 14-ին ժամը 23։00-ին։