«Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան խոսել է Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի կատալոնական թիմ հնարավոր տեղափոխության մասին։
«Նրա խաղի որակը համապատասխանում է ազգային հավաքականի մակարդակին: Դուք կարող եք խոսել ոչ միայն Նիկոյի կամ Լամինի Յամալի, այլև Ֆաբիան Ռուիսի, Ռոդրիի, Օլմոյի և ցանկացած խաղացողի մասին: Նիկոն նույնպես հիանալի մրցաշրջան անցկացրեց ակումբում, ուստի նրա անունը կապվելու է մեծ թիմերի հետ: «Բարսա» տեղափոխությունը նրան նոր մակարդակի կհասցներ»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում բասկայն թիմի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: