«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին առաջարկել են գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպի հետ նախնական կապ է հաստատվել Գրեգ Բերհալտերին հեռացնելուց հետո, քանի որ ԱՄՆ-ը պատրաստվում է 2026 թվականի Աշխարհի առաջնությանը: ԱՄՆ-ը Կանադայի և Մեքսիկայի հետ միասին կընդունի մրցաշարը: 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում ԱՄՆ-ի թիմը խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո Գրեգ Բերհալտերն ազատվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։