Անգլիայի հավաքականի հարձակվող Օլի Ուոթքինսը մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակչում Նիդեռլանդների նկատմամբ տարած հաղթանակը (2-1).
28-ամյա հարձակվողը հաղթական գոլը խփեց 90+1 րոպեին Քոուլ Պալմերի փոխանցումից։ Նրանք երկուսն էլ խաղադաշտ են մտել 81-րդ րոպեին։
«Դա անհավանական է, ես շաբաթներ շարունակ սպասում էի այս պահին: Շատ տքնաջան աշխատանք պահանջվեց, որպեսզի հասնեմ այնտեղ, որտեղ ես այսօր եմ:
Երդվում եմ, Քոուլ Պալմերին ասացի. «Մենք այսօր դուրս ենք գալու այնտեղ, և ես գոլ կխփեմ քո փոխանցումից»: Մենք եզրափակչում ենք, և միայն դա է կարևոր: Մենք պատրաստ ենք Իսպանիայի հետ հանդիպմանը»,- Ուոթքինսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։