Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է UOL-ը
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 33-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Կորինտիանսը»։ Բրազիլական ակումբի ներկայացուցիչները երկու հանդիպում են ունեցել հայտնի հարձակվողի գործակալի հետ։
Բալոտելին ներկայումս ազատ գործակալ է։ Նրա վերջին ակումբը թուրքական «Ադանա Դեմիրսպորն» է եղել։ Թուրքիայի առաջնության ավարտված մրցաշրջանում իտալացի հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։