«Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյայից, հայտնում են The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Կապտանռնագույնները» կվաճառեն խաղացողին, եթե նրա համար առնվազն 60 միլիոն եվրո առաջարկ ստանան։ Նշվում է, որ Ռաֆինյայի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիան ներկայացնող մի քանի ակումբներ։
27-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է Լա լիգայի 28 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։