Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները կատալոնական «Բարսելոնայի» հետ, հայտնում է լրագրող Դավիդ Բեռնաբեուն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին նախնական պայմանագիր է կնքել «Կապտանռնագույնների» հետ, սակայն տրանսֆերի համար «Բարսելոնան» դեռ պետք է համաձայնեցնի փոխհատուցման չափը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Հիշեցնենք, որ 21-ամյա խաղացողի պայմանագրում կա կետ, որի համաձայն նրա հրաժարագինը կազմում է 58 միլիոն եվրո։ «Բարսելոնան» չի ցանկանում նման գումար վճարել ֆինանսական խնդիրների պատճառով։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը հույս ունի Նիկոյին ձեռք բերել ավելի ցածր գնով: