Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է Քրեյգ Բելամիին՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
44-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։
Բելամին առաջին անգամ գլխավորեց հավաքական։ Նախկինում նա եղել է «Բարնլիի» մարզչի օգնական և գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես նաև գլխավորել է «Անդերլեխտի» երիտասարդական թիմը:
Որպես ֆուտբոլիստ Բելամին Ուելսի ազգային հավաքականում հանդես է եկել 1998-ից 2013 թվականներին։