Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ուիլյամ Սալիբան մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Իսպանիայից կրած պարտությունը (1-2).
«Մենք հիասթափված ենք, քանի որ կարող էինք ավելի լավ խաղալ: Մենք նախ գոլ խփեցինք, բայց հետո երկու անգամ բաց թողեցինք:
Ճիշտն ասած, մրցակիցն ավելի լավն էր, և դա պետք է խոստովանել։ Դա հեշտ չէ, բայց դա այդպես է: Մենք ամեն ինչ արեցինք՝ հաղթելու համար, բայց դա տեղի չունեցավ»,- Սալիբային է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչի երկրորդ մասնակիցը կորոշվի հուլիսի 10-ին կայանալիք Նիդեռլանդներ-Անգլիա խաղում։