Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2-1).
«Ես գիտեմ, որ իմ թիմը կարող է ավելի լավ խաղալ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Ֆուտբոլի գաղափարը հիմնված է ինքնավստահության վրա։ Մենք ցանկանում ենք օգտագործել մեր ողջ ներուժը:
Համոզված եմ, որ եզրափակիչը բոլորովին այլ խաղ է լինելու: Գուցե դժվար է հավատալ, բայց մենք դեռ տեղ ունենք առաջընթացի համար»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի հուլիսի 10-ին կայանալիք Նիդեռլանդներ-Անգլիա խաղում։