Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում արդեն 13 գոլ է խփել: Սա Եվրո-2020-ում Իսպանիայի հավաքականի ռեկորդի կրկնությունն է։ Այս մասին հայտնում է Squawka-ն։
Միայն Ֆրանսիան է 1984 թվականին մեկ մրցաշարում ավելի շատ գոլեր խփել (14):
Իսպանիայի հավաքականի կազմում Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչ հանդիպման առաջին գոլը 21-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Լամին Յամալը։ 25-րդ րոպեին կիսապաշտպան Դանիել Օլմոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Եվրո 2024-ի 1/4 եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին։ Ֆրանսիայի հավաքականն առավելության է հասել Պորտուգալիայի նկատմամբ: