Իսպանիայի հավաքականի 38-ամյա աջ պաշտպան Խեսուս Նավասը, որը Եվրո-2024-ի կիսաեզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղը սկսելու է իր թիմի մեկնարկային կազմում, կդառնա պատմության մեջ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչների ամենատարեց խաղացողը։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Նավասը Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի ցուցանիշը կգերազանցի երեք օրով, որը մասնակցել է Թուրքիայի հետ Եվրո-2008-ի կիսաեզրափակիչ խաղին: Այդ խաղում Բունդեսթիմը 3:2 հաշվով առավելության է հասել թուրքերի նկատմամբ։
Նավասը իր նորամուտն Իսպանիայի հավաքականի կազմում նշել է 2009 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: