Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն առաջարկել է մասնակիորեն վերացնել լրացուցիչ ժամանակը։
Իսպանացի մասնագետը կարծում է, որ լրացուցիչ ժամանակը ճիշտ կլինի չեղարկել՝ խոշոր մրցաշարերում մինչև կիսաեզրափակիչ փուլը:
«Կարծում եմ՝ բարդ մրցաշարերի որոշակի փուլերում պետք է հրաժարվել լրացուցիչ ժամանակից: Ոչ թե կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում, այլ ավելի վաղ փուլերում: Ֆուտբոլիստներն ավելի թարմ կլինեն ամենահետաքրքիր հանդիպումներից առաջ, ինչպիսիք են կիսաեզրափակիչն ու եզրափակիչը»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 23։00-ին։