Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Ֆրանսիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակիչի առաջիկա հանդիպման ակնկալիքների մասին։
«Իսպանիան չի վախենում Ֆրանսիայից։ Մենք այստեղ ենք տիտղոսը նվաճելու համար։ Մեր գլուխները ամպերի մեջ չի սավառնում և հասկանում ենք, թե ինչ է պետք անել նման մրցակցի դեմ հաղթանակի հասնելու համար», — Ռոդրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև կկայանա այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 23։00-ին։