Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Իսպանիայի հավաքականի դեմ կայանալիք ԵՎՐՈ-2024- կիսաեզրափակիչից առաջ խոսել է «Եռագույնների» գլխավոր աստղի՝ Կիլիան Մբապեի մասին։
«Մենք գիտեինք, որ Պորտուգալիայի դեմ լրացուցիչ ժամանակը նրա համար այս փուլում մի փոքր շատ էր: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որ նա այս խաղին լինի պատրաստ: Կարծում եմ՝ Կիլիանը այսօր հանդես կգա իր հնարավորությունների 110 տոկոսով, ինչպես ամբողջ թիմը»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 23։00-ին։
























































