ՈւԵՖԱ-ն չի փոխի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի Նիդերլանդներ-Անգլիա խաղի գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվեյերին, որը ներգրավված է պայմանավորված խաղերի մեջ, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՈՒԵՖԱ-ն չի փոխի այս հանդիպմանը Ցվեյերին նշանակելու իր նախնական որոշումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ցվեյերին չեն կարող թույլ տալ մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերին, քանի որ 2014-ին նա որակազրկվել է վեց ամսով՝ 300 եվրո կաշառք ստանալու և 2005-ին Գերմանիայի առաջնությունում պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու մեղադրանքով։
Նիդերլանդներ-Անգլիա հանդիպումը նախատեսված է հուլիսի 10-ին: