Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպման նախօրեին, որում իսպանացիները կհանդիպեն ֆրանսիացիների հետ, խոսել է հավաքականում տիրող մթնոլորտի մասին։
«Մթնոլորտը կատարյալ է, և նա (Լուիս դե լա Ֆուենտեն) շատ լավ է ղեկավարում թիմը: Մենք առանձնահատուկ կապ ունենք, և հուսով եմ՝ կկարողանանք կատարել այդ վերջին փոքրիկ քայլը և դուրս գալ եզրափակիչ։ Քչերն էին հավատում մեզ, իսկ ստվերում մնալն օգնեց մեզ վստահ սկսել մրցաշարը: Իսպանիան հարգանքի արժանի թիմ է։
Ես գիտեի, որ մենք հիանալի թիմ ունենք, և այդպես ստացվեց»,- Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։