Սաուդյան «Ալ-Կադիսիա» ակումբի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է «Լոս Բլանկոսի» կազմում իր կարիերայի մասին։
««Ռեալը» ակումբ է, որը պայմանագրեր է կնքում մեծ գումարներով և շատ բարձր մակարդակով։ Ես շատ հպարտ եմ իմ կարիերայով, ստիպված եմ եղել մրցել աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների հետ: Ամեն տարի ես կարողացել եմ շրջել իրավիճակը, խաղալ լավագույնների պես, մրցել լավագույնների հետ, և դա ինձ ավելի է հպարտացնում իմ կարիերայով:
Ես երջանիկ եմ, որ ամեն ինչի հասել եմ իմ կյանքի ակումբում, և որ երկրպագուները սիրում են ինձ, և դա շատ կարևոր է։ Ներքուստ հասկացա, որ սա վերջին տարին էր։ Եվ, չնայած կասկածներ կային, բայց ես գիտեի, որ ճիշտ ժամանակն է իմ ակումբում լավ ավարտելու համար։
Շատ դժվար է «Ռեալում» հաղթելը, կարևոր լինելը, հատկապես ավագ լինելը։ Նախ, հաղթանակը Լա լիգայում, իսկ հետո՝ Չեմպիոնների լիգայում։ Անհնար է, որ ամեն ինչ ավելի լավ ավարտվեր: Ես շատ հպարտ եմ և շնորհակալ ամեն ինչի համար»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































