Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալին որակազրկելու՝ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) որոշումը որպես պատիժ է համարում ողջ թուրք ժողովրդի համար։
«Արևմուտքի մոտեցումն ուղղված մեզ մտածելակերպի տեսակետից չի փոխվել, նրա տրամադրությունները դեռ նույնն են։ Մերիհ Դեմիրալին տված պատիժը ի սկզբանե համաձայնեցված էր։ Իրականում սա պատիժ է Թուրքիայի համար որպես ազգ։ Իսկ դրա համար լավագույն պարգևը կլիներ հաղթանակը Նիդերլանդների հետ խաղում։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Բայց առջևում 2026 թվականի աշխարհի առաջնությունն է և 2028 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Լավագույն կերպով պատրաստվելով նրանց՝ մենք հույս ունենք, որ վրեժխնդիր լինելու հնարավորություն կունենանք»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։