Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո դիմել է հավաքականի երկրպագուներին.
«Մենք ավելին էինք ուզում: Մենք ավելի լավին էինք արժանի․․․ Մեզ համար… Ձեզանից յուրաքանչյուրի համար… Պորտուգալիայի համար…
Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ դուք տվել եք մեզ և այն ամենի համար, ինչ մենք հասել ենք մինչ օրս:
Վստահ եմ, որ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս այս ժառանգությունը հարգվելու և միայն կատարելագործվելու է: Միասի՜ն․․․»,- գրել է Ռոնալդուն իր սոցցանցերում։