Հայտնի են դարձել 2024 թվականի Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցները։
Կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, Կոլումբիան քառորդ եզրափակիչում հաղթեց Պանամային (5:0), իսկ Ուրուգվայը ուժեղ գտնվեց Բրազիլիայից (0:0, 11 մետրանոցներ՝ 4:2):
Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում մրցաշարի գործող հաղթող Արգենտինան կխաղա Կանադայի հետ (հուլիսի 10 / 04։00)։
Կոլումբիան կիսաեզրափակիչում կխաղա Ուրուգվայի հետ (հուլիսի 11 / 04։00):
























































