Անգլիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական խոսել է իր նախկին թիմակից Գրանիտ Ջակայի մասին, որն այժմ հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում»՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում Շվեյցարիային հաղթելուց հետո:
«Գրանիտը բավականաչափ տիտղոսներ է նվաճել այս մրցաշրջանում: Կարծում եմ, որ նա զարմանալի խաղացող է, զարմանալի մարդ. այն խոնարհությունը, որը նա դրսևորեց խաղից հետո՝ բարձրանալով և սեղմելով մեր ձեռքերը, ամեն ինչ ասում է: Ես լի եմ հարգանքով և հիացմունքով նրա և Շվեյցարիայի հանդեպ. նրանք այսօր իսկապես կռիվ տվեցին»,- Սակայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Անգլիան կիսաեզրափակչում խաղալու է Նիդերլանդներ-Թուրքիա զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ջական «Բայերի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր: