Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Գրանիտ Ջական կիսվել է իր հույզերով Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից դուրս մնալուց հետո: Քառորդ եզրափակիչ խաղում շվեյցարացիները հանդիպել են Անգլիայի հավաքականի հետ և պարտվել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
«Առաջին զգացումը տխրությունն ու հիասթափությունն է, քանի որ մենք արժանի չէինք նման պարտության։ Մյուս կողմից՝ մենք կարող ենք հպարտանալ մեզանով։ Առաջին խաղից մինչև այսօր մենք շարունակեցինք կատարելագործվել, ցուցադրեցինք հիանալի բնավորություն, թիմային ոգի և միշտ ինքներս մեզ ասում էինք. «Մեզ հաղթելու համար շատ բան կպահանջվի»:
Երկրպագուները ցանկանում են տեսնել մեր պայքարը, մեր կառչած լինելը, մեր թիմային ոգին: Մենք դա ցույց տվեցինք յուրաքանչյուր խաղում։ Ի վերջո, կարծում եմ, որ մենք կարող ենք հպարտանալ մեզանով և նրանով, ինչ արեցինք այս մրցաշարում»,- Ջակայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։